Կազմակերպություն՝
Արդշինբանկ ՓԲԸ
Կատեգորիա՝
Աշխատանք
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Դրույք՝
Ամբողջ դրույք
Գտնվելու վայրը՝
Իջևան
Աշխ. օրեր՝
Երկ.
ՈՒրբ.
Աշխ. ժամեր՝
09:15-16:45
Վերջնաժամկետ՝
20 Մայիս 2024
Հիմնական պարտականություններ
  • Միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ՝ ՓՄՁ) վարկավորման և բանկային ծառայությունների շուկաների ուսումնասիրություն՝ ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչության տարածաշրջանային ղեկավարի հանձնարարությամբ,

  • Հաճախորդների ներգրավման աշխատանքների իրականացում իր պատասխանատվության, Բանկի մասնաճյուղերի գործունեության տարածաշրջաններում,

  • ՓՄՁ հաճախորդների ներգրավման նպատակով հանդիպումների, այցելությունների կազմակերպում, Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ներկայացում,
  • Պոտենցիալ վարկառուների բիզնեսների վերլուծություն, վարկավորման գործընթացի իրականացում,

  • Վարկավորման հայտերի/դիմումների ընթացքի ապահովում, ներկայացում հաստատող իրավասու մարմիններին/կոմիտեներին,

  • Բանկային ծառայությունների, պրոդուկտների առաջմղում, խաչաձև վաճառքների իրականացում,

  • Միջոցների ձեռնարկում իր անհատական և համապատասխան մասնաճյուղի ամսեկան, եռամսյակային պլանային առաջադրանքների, նպատակային ցուցանիշների կատարման ուղղությամբ,

  • ՓՄՁ հաճախորդների բնութագիր-անձնագրի վարում, պարբերաբար թարմացում,

  • ՓՄՁ հաճախորդների ակտիվային և պասիվային պորտֆելների վարում,

  • Ձևավորված վարկային պորտֆելի սպասարկում, արդյունավետ հաղորդակցություն հաճախորդների հետ,

  • Վարկային պորտֆելի որակի վերահսկում, ընթացիկ աշխատանքներ՝ մասնակցություն և աջակցություն խնդրահարույց վարկերի վերադարձման աշխատանքներին,

  • ՓՄՁ հաճախորդների սպասարկման գծով բիզնես գործընթացների օպտիմալացման և ավտոմատացման մասով առաջարկների կազմում և ներկայացում ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչության տարածաշրջանային ղեկավարին,

  • ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչության տարածաշրջանային ղեկավարի կողմից տրված հանձնարարությունների կատարում,

  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում,

  • Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում իր անմիջական ղեկավարին՝ ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչության տարածաշրջանային ղեկավարին:

Պահանջվող որակավորումները
  • Բարձրագույն կամ մասնագիտական կրթություն,

  • Վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում,

  • MS Office,

  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ),

  • Ֆինանսական վերլուծություն, բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր իմացություն:

 

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ

Աշխատավարձ
300,000 –ից 700,000 ՀՀ դրամ ներառյալ բոնուսներ
Այլ տեղեկատվություն

Լրացուցիչ տեղեկություն

  • Վարձատրություն 300,000 –ից 700,000 ՀՀ դրամ ներառյալ բոնուսներ,

  • Աշխատավարձի տարեկան վերանայում,

  • Մասնագիտական աճի հնարավորություն,

  • Ամսական, եռամսյակային և տարեկան բոնուսներ,

  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,

  • Բժշկական ապահովագրություն:

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

 

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջոցով: 

©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: