Կրթաթոշակներ

Հարգելի՛ ուսանողներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը ինչպես ամեն տարի, այս տարի ևս տրամադրում է 500.000 դրամի չափով կրթաթոշակ բնագիտամաթեմատիկական, տնտեսագիտական կամ ՏՏ ուղղվածություն ունեցող ֆակուլտետների թե՛ անվճար և թե՛ վճարովի համակարգում սովորող ուսանողներին:
Կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր՝

1. բակալավրի կամ մագիստրատուրայի կրթական ծրագիրը ավարտում են 2025 թվականին (դիտարկվում են թե՛ առկա, թե՛ հեռակա ուսուցման համակարգում սովորողները),

2. ունեն միջինից բարձր ՄՈԳ,

3.պատրաստակամ են տվյալ կրթական աստիճանը ստանալուց անմիջապես հետո միանալ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագրին:

Ծրագրի մասնակիցը դառանալու համար մանկավարժի որակավորումը պարտադիր չէ: Ծրագրի մասնակիցներին դպրոցի աշխատավարձին զուգահեռ տրվում է լրացուցիչ 200 000 ՀՀ դրամի չափով ամենամսյա ֆինանսական աջակցություն:
Շտապե՛ք լինել այս տարվա 7 կրթաթոշակակիրներից մեկը:
Ավելին իմանալու համար կարող եք լրացնել հայտադիմումը հետևյալ հղումով՝ https://www.tfaforms.com/4927228:
Հարցերի համար կարող եք կապ հաստատել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի համալսարանական կարիերայի զարգացման համակարգող Արևիկ Պռազյանի հետ (հեռ.՝ +374 41 53 01 28, էլ. հասցե՝ arevik@teachforarmenia.org):

©2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են: