- Գլխավոր
- Հայտարարություններ
- Ընդունվում են ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման դիմումները
2024-2025 ուստարվա 1-ին կիսամյակի համար ԵՊՀ ԻՄ ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումներն ընդունվում են միայն առցանց եղանակով e-request.ysu.am համակարգի միջոցով:
Առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողների դիմումներն ընդունվելու են մինչև սեպտեմբերի 29-ը ներառյալ: Հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողների դիմումներն ընդունվելու են 2024 թ․ նոյեմբերի 4-ից մինչև նոյեմբերի 17-ը ներառյալ:
Նշված ժամկետների ավարտից հետո էլեկտրոնային հարթակը մասնակի փոխհատուցման դիմումների ուղարկման հնարավորությունը ինքնաշխատ եղանակով կսահմանափակի:
Անհրաժեշտ է, որ դիմումին կից փաստաթղթերը ներբեռնված լինեն բացառապես բնօրինակ տարբերակից (գունավոր լուսապատճենված, մեկ փաստաթուղթ սկզբունքով, pdf ֆորմատի ֆայլով) և ստորև նշված փաստաթղթերի պարտադիր պահաջվող էջերի առկայությամբ:
Դիմումները խորհուրդ է տրվում ուղարկել՝ օգտվելով համակարգչից (Android և iOS սարքերից ուղարկման հնարավորությունը առայժմ փորձարկման փուլում է):
Ուսման վարձի փոխհատուցման կարգի դրույթներին և պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ, դիմումներն առցանց ներկայացնելու համակարգից օգտվելու ուղեցույցին՝ այստեղ:
ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի 5-րդ գլխի դրույթները չեն վերաբերում 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներին:
Կանոնակարգի կետ | Պահանջվող փաստաթղթեր և վավերապայմաններ |
---|---|
22.1 | Սոցիալական ծառայության կողմից տրված տեղեկանք (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր)։ |
22․2 | Ծննդյան վկայական, առանց ծնողական խնամքի մնացած կարգավիճակը հավաստող փաստաթղթերը (մահվան վկայական, դատարանի վճիռ` բոլոր էջերը և այլն)։ |
22․3 | Ծննդյան վկայական, միակողմանի ծնողազուրկ լինելու կարգավիճակը հավաստող փաստաթղթերը (մահվան վկայական, դատարանի վճիռ՝ բոլոր էջերը, միայնակ մոր կարգավիճակը հավաստող փաստաթուղթ ՔԿԱԳ-ից և այլն)։ |
22․4 | Ամուսնության վկայական, երեխայի ծննդյան վկայական։ |
22․5 | Ընտանիքում երեք անչափահաս երեխաների ծննդյան վկայանանները կամ երեք ուսանողի տեղեկանքները իրենց ուսման հաստատություններից։ |
22․6 | Ծննդյան վկայական, ծնողի հաշմանդամությունը հավաստող տեղեկանք: |
22․7 | Ծննդյան վկայական, զինվորական գրքույկի առաջին էջը և այն էջը որում առկա է գրառումը՝ իրականացրել է մարտական հերթապահություն կամ մասնակցել է մարտական գործողություններին։ |
22․8 | Սոցիալական ծառայության կողմից տրված տեղեկանք (ընտանիքների անապահովության սահմանային միավորից ցածր միավոր) |
22․9 | Փոխատեղման /ռոտացիա/ արդյունքում տարեկան ձևավորված ՄՈԳ դեկանատից Super Vision ծրագրից |
22․10 | Ծննդյան վկայական, ծնողի՝ մարտական գորրծողության վերաբերյալ վկայականը՝ բոլոր էջերով, տրված ՀՀ ՊՆ-ի կողմից, որը հաստատված է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կամ երկրապահ կամավորականի վկայական |
22․11 | Ծննդյան վկայական, |
22․13 | Ծննդյան վկայական, ԵՊՀ-ի կողմից անցկացվող օլիմպիադայի 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմը |
22․14 | Ծննդյան վկայական, ներկայացվող փաստաթղթերի բոլոր էջերը |