2024 թ. հուլիսի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Փողոցների անվանումների հետխորհրդային փորձառությունը՝ Իջևանի օրինակով» թեմայով բանախոսություն, որը վարեց Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս, «Զարթոնք Իջևանի» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը:

Բանախոսությանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ վարչական անձնակազմի անդամներ, դասախոսներ և ուսանողներ:

Նշենք, որ դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի «Մենք ենք, մեր սարերը» ծրագրի շրջանակներում:

©2024 Все права защищены.