Общая информация
Дата
27 апреля, 2019
Тип документа
Կանոնադրություն
Принимающее тело
Ученый совет
Номер документа
37/5
Статус
Работает
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ուսումնամեթոդական վարչության կանոնակարգ
ՈՒսումնամեթոդական վարչությունը (այսուհետև` ՈՒՄՎ) «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետև` ԵՊՀ ԻՄ) ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում է, որը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան` ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրության ու սույն կանոնադրության հիման վրա:
ՈՒՄՎ-ը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել համաձայն ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրության:
Սույն կանոնադրությունը կարող է լրացվել կամ փոփոխվել ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի որոշմամբ:
ՈՒՄՎ-ն ունի կնիք և պաշտոնաթուղթ (բլանկ)։