2018թ. հունվարի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան ֆակուլտետների (Հումանիտար գիտությունների, Տնտեսագիտության և Բնական գիտությունների) գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր, որոնց մասնակցեցին տնօրենը, Ուսումնամեթոդական վարչության պետը, ֆակուլտետների գիտխորհուրդների անդամները, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչները:

27-01-2018-4

Ֆակուլտետների ընդլայնված նիստերում ամփոփվեցին 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքները, քննարկվեցին նույն ուստարվա երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող և մի շարք ընթացիկ հարցեր:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտխորհրդի նիստում ներկայացվեցին քննությունների արդյունքները: Նշվեց, որ քննաշրջանը կազմակերպվել է սահմանված կարգով՝ ըստ 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ժամանակացույցի: Ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել է 312 ուսանող, այդ թվում՝ 73 անվճար և 239 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 87%, այդ թվում` 100% անվճար, 83%  վճարովի ուսուցման համակարգերում:

Կայացան ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր   

Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում ևս ամփոփվեց 2017-2018 ուստարվա I կիսամյակի քննաշրջանը, ներկայացվեցին 2017-2018 ուստարվա II կիսամյակի համար իրականացված նախապատրաստական աշխատանքները:

Նշվեց, որ ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել է 123 ուսանող, այդ թվում՝ 36 անվճար և 87 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 59%, այդ թվում` 100% անվճար,  87%  վճարովի ուսուցման համակարգերում:

Կայացան ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր   

Բնական գիտությունների ֆակուլտետի գիտխորհրդի նիստում ներկայացվեց, որ ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել է 128 ուսանող, այդ թվում՝ 26 անվճար և 102 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 57%, այդ թվում՝ 92% անվճար, 48%  վճարովի ուսուցման համակարգերում:

Կայացան ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր   

Ֆակուլտետների ընդլայնված նիստերի ընթացքում ամփոփիչ ելույթներով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը՝ անդրադառնալով ուսումնական գործընթացի շարունակական բարելավմանն ուղղված խնդիրներին, ընդգծելով, որ դասախոսները հետևողական լինեն ուսանողների ինքնուրույն աշխատանքների իրականացման և գնահատման հարցերում: Պարոն Առաքելյանը հատուկ ուշադրություն դարձրեց դասախոսների վերապատրաստման ծրագրերին, էլեկտրոնային դասախոսությունների առկայությանը, ծրագրերի ու հարցաշարերի վերանայմանը, գնահատման համակարգին, կարգապահական նորմերին վերաբերող խնդիրներին:

Կայացան ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր   

Տնօրենը ֆակուլտետների դեկաններին հանձնարարեց կազմել առաջարկությունների փաթեթներ և ներկայացնել, թե նյութատեխնիկական ինչպիսի միջոցներ են անհրաժեշտ իրենց աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Опубликовать материал
©2024 Все права защищены.