2018թ. մայիսի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանությունը՝ «Դիզայն» և «Կիրառական արվեստ» մասնագիտությունների գծով:
Այս տարվա ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովները հետևյալ կազմով էին.
Ավարտական աշխատանքների պաշտպանությանը ողջույնի խոսք ասաց և ավարտական կուրսերի ուսանողներին հաջողություններ մաղթեց Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ա.Մարգարյանը:
Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ավարտական աշխատանքներն աչքի էին ընկնում թեմատիկ, ժանրային և ոճական բազմազանությամբ, հետաքրքիր լուծումներով:
Պաշտպանությունն անցավ հաճելի մթնոլորտում՝ մասնակիցներին պատճառելով գեղագիտական հաճույք ու բավականություն:
Արդյունքները գոհացուցիչ էին. «Դիզայն» մասնագիտության 10 ուսանողից 7-ը ստացավ «գերազանց» գնահատական, 3-ը՝ «լավ» գնահատական:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը «գերազանց» գնահատեց Մարիամ Հասանյանի (ԵՊՀ ԻՄ գրաֆիկական նոր ոճի ձևավորում), Գևորգ Ադամյանի (Բազմաֆունկցիոնալ սեղան), Զարուհի Առուստամյանի (Բազմաֆունկցիոնալ էտյուդնիկ), Մանե Շահինյանի (Հագուստի մոդելավորման նախագիծ /Հ. Այվազովսկու 200/) աշխատանքները, որոնք ղեկավարում էր Մարտին Հարությունյանը, Էդիտա Խաչատրյանի (Ֆունկցիոնալ փռոց-պայուսակ, գոբելեն, ղեկավար՝ Դոնարա Չիբուխչյան), Լիլիյա Բայրամյանի (Գրապահարան, ղեկավար՝ Քրիստինե Մխիթարյան), Աննա Խաչատրյանի (Գծագրական սեղան, ղեկավար՝ Քրիստինե Մխիթարյան) աշխատանքները:
Վերջում Կիրառական արվեստի ֆակուլտետի վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները բակալավրի որակավորում ստանալու առթիվ շնորհավորեցին իրենց շրջանավարտներին՝ նրանց հղելով բարեմաղթանքներ, ցանկանալով մասնագիտական ու անձնական մեծ հաջողություններ: