ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի նախագահ Ա. Հ. Մակարյանի և գիտքարտուղար Մ. Ս. Աթոյանի նախաձեռնությամբ 2020թ. մայիսի 11-14-ը Google-ի հարթակում հարցման միջոցով անցկացվել է գիտխորհրդի հերթական նիստը:
Ինչպես նախորդ, այնպես էլ այս նիստից առաջ գիտխորհրդի անդամների էլեկտրոնային հասցեներին ուղարկվել են https://docs.google.com/forms-ով կազմված ձևաչափեր, որոնք նրանց հնարավորություն են տվել ծանոթանալ տվյալ հարցի մասին հաղորդմանը, ներկայացնել առաջարկություններ և քվեարկել առցանց։
Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.
Օրակարգային 1-ին հարցի մասին Ա.Դավթյանի զեկուցման մեջ մասնավորապես ներկայացվել էր. «Այս պահին առկա ուսուցմամբ ԵՊՀ ԻՄ-ն ունի լիցենզիա միայն Կիրառական արվեստ մասնագիտությամբ՝ Դեկորատիվ կիրառական արվեստ կրթական ծրագրով։ Ուսումնամեթոդական վարչության և Կիրառական արվեստի ֆակուլտետի կողմից կատարված նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2020-2021 ուսումնական տարում այս մասնագիտությամբ ընդունելություն կազմակերպելու դեպքում հավանականությունը շատ փոքր է, որ մասնաճյուղը կունենա անհրաժեշտ քանակով դիմորդներ։ ՈՒՄՎ-ն առաջարկում է այս ուսումնական տարում առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելություն չհայտարարել»:
Քվեարկության արդյունքում որոշվել է ԵՊՀ ԻՄ-ում 2020-2021 ուսումնական տարում առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելություն չկատարել:
2-րդ հարցի վերաբերյալ Ա.Դավթյանի հաղորդման մեջ նշվել էր. «ԵՊՀ ԻՄ-ի կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարածաշրջանում կա անհրաժեշտություն կազմակերպելու կրթություն մանկավարժի որակավորում շնորհող ծրագրով՝ «Դասավանդման մեթոդիկա և մանկավարժություն» կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ մագիստրատուրա։ Մասնաճյուղը սահմանված ընթացակարգով ձեռք է բերել համապատասխան լիցենզիա։ Հույս ունենք, որ 2020-2021 ուսումնական տարում այս մասնագիտությամբ ընդունելություն կազմակերպելու դեպքում մասնաճյուղը կունենա անհրաժեշտ քանակով դիմորդներ։ Առաջարկվում է հաստատել ԵՊՀ ԻՄ 2020-2021 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կարգը համաձայն հավելված 1-ի»։
Քվեարկության արդյունքում որոշվել է հաստատել ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կարգը:
3-րդ հարցի մասին Լ.Բեգինյանի հաղորդման մեջ մասնավորապես ներկայացվել էր, որ 2019-2020 ուստարվա աշխատանքային ուսումնական պլանի համաձայն՝ մասնաճյուղի ուսումնական գործընթացն ընդգրկել է 28 պրակտիկա: Հաշվետու ուստարում մասնաճյուղը պետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, հիմնարկ-ձեռնարկությունների հետ ունեցել է «Ուսանողների պրակտիկայի կազմակերպման մասին» 35 պայմանագիր, որոնցից երեքը ձեռք է բերվել ուստարվա ընթացքում:
Պրակտիկաները կազմակերպվել են ըստ ժամանակացույցի` ուսանողների պրակտիկայի կազմակերպման և անցկացման կարգին համապատասխան: 2020թ. մարտի 16-ից՝ ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարումից ի վեր, մասնաճյուղի կողմից կազմակերպվող պրակտիկաները և հաշվետվությունները ևս իրականացվում են առցանց Zoom հարթակի միջոցով: Ընթացքի մեջ են առկա ուսուցման «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» 3-րդ կուրսի, «Զբոսաշրջություն» 1-ին կուրսի, «Զբոսաշրջություն» առկա և հեռակա 2-րդ կուրսերի, «Պատմություն» 4-րդ և 5-րդ կուրսերի պրակտիկաները:
ԵՊՀ ԻՄ-ի սովորողների պրակտիկայի կազմակերպման գործընթացի մասին Լ.Բեգինյանի հաղորդումն ընդունվել է ի գիտություն:
4-րդ հարցի վերաբերյալ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա․Մակարյանի հաղորդման մեջ մասնավորապես նշվել էր, որ բոլորին հայտնի պատճառներով ԵՊՀ ԻՄ-ի բակալավրական կրթական ծրագրերով ուսումնառություն ստացած՝ 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ առցանց ատեստավորման համար անհրաժեշտ է հաստատել ընթացակարգ, որին կարելի է ծանոթանալ հավելված 2-ում:
Քվեարկության արդյունքում 4-րդ հարցի կապակցությամբ որոշվել է հաստատել ԵՊՀ ԻՄ-ի բակալավրական կրթական ծրագրերով ուսումնառություն ստացած 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ առցանց ատեստավորման ընթացակարգը՝ համաձայն հավելված 2-ի:
Առցանց գիտական խորհրդի նիստում հաստատվել են նաև Oտար լեզուների ամբիոնի և ՏՀՍԶ բաժնի կանոնադրությունները։
Գիտխորհրդի անդամներից մեկի կողմից առաջարկ է եղել ՏՀՍԶ բաժնի կազմում նախատեսել ծրագրավորողների խումբ, որը, բացի ԵՊՀ ԻՄ-ի կայքէջի ծրագրային ապահովումը կազմակերպելուց, իրավասու կլինի իրականացնելու մասնաճյուղում ընթացող որոշ գործընթացների ավտոմատացումը և ծրագրային աջակցումը:
ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ ընտրության արդյունքները ներկայացվել են ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհուրդ՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Մ․Ասիլյանին ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ նախագահի պաշտոնում հաստատելու համար։
Գիտական խորհրդի նիստում որոշվել է հիմք ընդունել ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ գիտական խորհրդի՝ 26․02․2020 թ․-ին կայացած 2-րդ նիստի որոշումը և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Մ․Ասիլյանին հաստատել ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ նախագահի պաշտոնում։
8-րդ հարցի վերաբերյալ Վ.Ավագյանի հաղորդման մեջ մասնավորապես ներկայացվել էր իր կողմից մշակված գիտական թեմայի նախագիծը, որում նախատեսվում է հետազոտության ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի կայքէջում ավելացնել «Հայագիտությունը Եվրոպայում» էլեկտրոնային շտեմարան-գրադարան բաժին և այնտեղ տեղադրել նախագծով կատարված հետազոտության արդյունքները՝ դրանք հետագայում լրացնելու պայմանով: Հնարավորության դեպքում մասնաճյուղը կկարողանա «գրադարանի» նյութերի հիման վրա կազմակերպել «Եվրոպական հայագետներ» մատենաշարի հրատարակություն: Բացի այդ՝ նախատեսվել էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կազմակերպել հայագիտության հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողով:
Քվեարկության արդյունքում որոշվել է երաշխավորել ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վաչագան Ավագյանի ղեկավարությամբ «Հայագիտությունը Արևմտյան Եվրոպայում XIX դարում» խորագրով գիտական թեմայի նախագիծը՝ ներկայացնելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի կողմից կազմակերպված Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառների մասնագիտություններով օտարերկրյա գործընկերոջ ընդգրկմամբ գիտական թեմաների հայտերի մրցույթին: