2021թ. մայիսի 15-29-ը կայացել է 2020-2021 ուսումնական տարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ 9 մասնագիտության գծով ավարտական աշխատանքների պաշտպանությունները:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԵՊՀ ԻՄ-ը, ելնելով համավարակի տարածման կանխարգելումից և հետևելով Մայր բուհի օրինակին, 2021թ. ավարտական աշխատանքների պաշտպանությունները կազմակերպել է առկա (հակահամաճարակային կանոնները պահպանելով) և առցանց ձևերի համադրությամբ: Ստեղծվել է նաև առկա եղանակով կազմակերպվող պաշտպանությանը մասնակցելու հնարավորություն շահակիցների համար՝ միասնական Zoom հարթակի միջոցով: Պաշտպանություններն անցկացվել են հաստատված ժամանակացույցների համաձայն, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովները, ուսանողները և ավարտական աշխատանքների ղեկավարները դրանց մոտեցել են ամենայն պատասխանատվությամբ:
Նախորդ տարիների պես, 2021 թվականին ևս ՄԿՈԱ բաժինը կազմակերպել է շրջանավարտների և հանձնաժողովների նախագահների հարցումներ, որոնց արդյունքներն արդեն հավաքագրվել են՝ որակավորման շնորհման գործընթացի կազմակերպման և իրականացման հետագա բարելավման ուղղությամբ դրանք կիրառելու նպատակով:
2021թ. մայիսի 15-ին կայացել է «Պատմություն» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմ. գիտ. դոկտոր Սամվել Անդրանիկի Պողոսյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 8 շրջանավարտ. 4-ը ստացավ «գերազանց», 1-ը՝ «լավ», 3-ը՝ «բավարար»:
Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ համավարակի պայմաններում ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարությունն ու մասնագիտական ամբիոնը պատշաճ ձևով և բարձր մակարդակով էին կազմակերպել ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Պահպանված էին ավարտական աշխատանքների համար նախատեսված չափորոշիչները: Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է, որ ավարտական աշխատանքներում շրջանառվի առավել մեծ մասնագիտական գրականություն:
Մայիսի 18-ին տեղի է ունեցել «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Եվա Ժորայի Մնացականյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 10 շրջանավարտ. 7-ը ստացավ «գերազանց», 3-ը՝ «լավ»:
Հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է՝
Մայիսի 20-21-ին կայացել է «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Լուիզա Խորենի Միլիտոսյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 41 շրջանավարտ. 9-ը ստացավ «գերազանց», 30-ը՝ «լավ», 2-ը՝ «բավարար»:
Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ համալսարանը և ամբիոնը մանրակրկիտ նախապատրաստել էին ամփոփիչ ատեստավորման գործընթացը: Աշխատանքների թեմաներն արդիական էին և ներառում էին իրենց մասնագիտական ոլորտը: Աշխատանքնեն ընդգրկում էին տեսական և գործնական հետազոտություններ: Հետագա բարելավման նպատակով առաջարկվել է ակտիվացնել կապը դպրոցների հետ՝ հնարավորություն տալով ուսանողներին ավելի երկարատև իրականացնել իրենց գործնական հետազոտությունները: Ցանկալի կլիներ, որպեսզի վերանայվեին ուսանողների կողմից իրականացված փորձարարական դասերի նպատակները՝ դրանք չափելի և իրատեսական վերաձևակերպելով:
Մայիսի 22-ին տեղի են ունեցել «Օտար լեզու և գրականություն», «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտությունների պաշտպանությունները:
«Օտար լեզու և գրականություն» մասնագիտության շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի անգլերեն լեզվի ուսուցման ամբիոնի վարիչ, պրոֆեսորի պաշտոնակատար, մ.գ.թ. Անահիտ Բաղդասարի Լալաբեգյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 24 շրջանավարտ. 16-ը ստացավ «գերազանց», 6-ը՝ «լավ», 2-ը՝ «բավարար»:
Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ քննության ընթացքը դրական էր: Ավարտական աշխատանքները կատարվել էին բարձր մակարդակով: Փաստական նյութի վերլուծության արդյունքում ստացված եզրակացությունները համոզիչ էին: Հարցադրումներին շրջանավարտները պատասխանում էին վստահ: Բողոքարկման դեպքեր չեն եղել:
«Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Զայլինքս Արմենիա» ՍՊԸ-ում ծրագրավորման ավագ ինժեներ, ֆ.մ.գ.թ. Գարեգին Վրեժի Սարգսյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 20 շրջանավարտ. 7-ը ստացավ «գերազանց», 5-ը՝ «լավ», 8-ը՝ «բավարար»:
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ բարելավման ենթակա հիմնական ուղղություններից մեկն այն է, որ հարկավոր է պահել կրթության ուղղությունների և պրակտիկայի միջև կապը: Այսօրվա մարտահավերները պահանջում են համընթաց շարժվել գործող խնդիրների ու պահանջների հետ:
Մայիսի 29-ին տեղի են ունեցել «Աշխարհագրություն», «Ֆինանսներ», «Զբոսաշրջություն» և «Դիզայն» մասնագիտությունների շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:
«Աշխարհագրություն» մասնագիտության շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ կադաստրի պետական կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության բաժնի պետ, տեխն. գ. թ. Մկրտիչ Շուրայի Մկրտչյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 5 շրջանավարտ. 5-ն էլ ստացավ «գերազանց»:
Հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է, որ ավարտական աշխատանքների թեմաները կազմվեն որևէ համայնքի օրինակով: Աշխատանքները կատարելիս հաշվարկային մասերը կատարվեն ինչ-որ տարբերակով, և ներկայացվեն արդյունքներ:
«Ֆինանսներ» մասնագիտության շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության ՄՔՄ բաժնի առաջատար մասնագետ, տ.գ.թ. Քնարիկ Ավագի Այվազյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 17 շրջանավարտ. 4-ը ստացավ «գերազանց», 9-ը՝ «լավ», 4-ը՝ «բավարար»:
Հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է գիտական հետազոտական աշխատանք կատարելիս անպայման հղումներ տալ գիտական աշխատանքներին, ոչ թե հիմնավոր համարել լրատվական, տեղեկատվական աղբյուրները:
«Զբոսաշրջություն» մասնագիտության շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Գերմանիայի միջազգային զարգացման գործակալության (GIZ) «Եվրոմիությունը Սևանի համար» ծրագրի «Կայուն հողօգտագործման» խորհրդատու, աշխ. գ. դոկտոր, պրոֆեսոր Հովիկ Յախշիբեկի Սայադյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 6 շրջանավարտ. 4-ը ստացավ «գերազանց», 2-ը՝ «լավ»:
Հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է՝
«Դիզայն» մասնագիտության շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի դիզայնի ամբիոնի դոցենտ, ՀՀ ԴՄ անդամ, ԴՄԱ անդամ Վահագն Լյովայի Պողոսյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 19 շրջանավարտ. 10-ը ստացավ «գերազանց», 9-ը՝ «լավ»:
Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել «Գծագրական երկրաչափություն» առարկային, կարևորել շրիֆտի դերը գրաֆիկական աշխատանքներ կատարելիս, նախագծային տարբեր գունային առաջարկներ ունենալ, կարևորել թեմաների ընտրության ժամանակ կիրառելիության հնարավորությունը, նորարարական միտումները, ժամանակակից եռաչափ համակարգչային ծրագրերի օգտագործումը ավարտական աշխատանքների կատարման ընթացքում: Հարկ է ավելի շատ ուշադրություն դարձնել տեսական նյութի և գործնականի համադրմանը:
Բակալավրի որակավորում ստանալու կապակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք մեր շրջանավարտներին, նրանց մաղթում անձնական և մասնագիտական մեծ ձեռքբերումներ, նպատակների իրականացում, ամենայն բարիք: