2022թ. հուլիսի 14-ին Ա.Մակարյանի նախագահությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության տարեվերջյան նիստը՝ 2 օրակարգային և 3 ընթացիկ հարցերով:

ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման բակալավրի և հեռակա ուսուցման մագիստրատուրայի՝ 2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի ամփոփման մասին զեկուցեցին Ուսումնամեթոդական վարչության պետը և ֆակուլտետների դեկանները:

ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանը նշեց, որ 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանն իրականացվել է ըստ ուսումնական գործընթացի կազմակերպման հաստատված ժամանակացույցի՝ ս.թ. հունիսի 7-25-ը: Այն անցկացվել է սահմանված կարգով, առանց ժամանակացույցների խախտումների և վերահսկվել է Ուսումնամեթոդական վարչության կողմից:

Բակալավրի առկա ուսուցման քննաշրջանին մասնակցել է 481 ուսանող, բոլոր առարկաներից դրական են հավաքել 363, անբավարար՝ 118 ուսանողներ: Առաջադիմությունը կազմել է 75.5%, գերազանց առաջադիմություն է ցուցաբերել 43 ուսանող:

Բակալավրի հեռակա ուսուցման քննաշրջանին մասնակցել է 401 ուսանող, բոլոր առարկաներից դրական է հավաքել 162 ուսանող, անբավարար է ստացել 215 ուսանող, 24 ուսանող չի ներկայացել քննաշրջանին: Առաջադիմությունը կազմել է 40.4%, գերազանց առաջադիմություն է ցուցաբերել 3 ուսանող:

Մագիստրատուրայի հեռակա ուսուցման քննաշրջանին մասնակցել է 13 ուսանող: Բոլոր առարկաներից դրական է հավաքել 11 ուսանող: Անբավարար է ստացել 2 ուսանող։ Առաջադիմությունը կազմել է 84.6%:

2021-2022 ուստարվա քննաշրջանը՝ լուծարքայինը ներառյալ, կամփոփվի սեպտեմբերի 22-ին:

Դեկանները ներկայացրին քննաշրջանի արդյունքում ֆակուլտետներում գրանցված առաջադիմության պատկերն՝ ըստ կրթական ծրագրերի:

Հումանիտար գիտությունների ֆալուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը նշեց, որ առկա ուսուցման անվճար համակարգում, բացառությամբ «Անգլերեն լեզու և գրականություն» 1-ին և «Հոգեբանություն» 2-րդ կուրսերի, գրանցվել է 100% առաջադիմություն: Վճարովի ուսուցման համակարգում 100% առաջադիմություն են ցուցաբերել «Ֆրանսերեն լեզու և գրականություն» և «Ռուսաց լեզու և գրականություն» 1-ին, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» 2-րդ, «Պատմություն» 3-րդ, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» 3-րդ, «Հոգեբանություն» ու «Ռուսաց լեզու և գրականություն» 3-րդ կուրսերը: Անվճար ուսուցման համակարգում ֆակուլտետի բացարձակ առաջադիմությունը կազմում է 96.7%, իսկ վճարովի ուսուցման համակարգում՝ 77.9%: Հեռակա ուսուցման համակարգում չորս կրթական ծրագրերից («Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Հոգեբանություն») ոչ մի կուրսում 100% առաջադիմություն չի գրանցվել: Առաջադիմության համեմատաբար բարձր ցուցանիշ ունեն «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության կուրսերը (4-րդ կուրս՝ 80% առաջադիմություն, 2-րդ՝ 77.8%, 3-րդ՝ 72%, 1-ին՝ 68.8%): Ամենացածր առաջադիմությունը գրանցվել է «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսում՝ 11.1%:

Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ.Աղաբաբյանը նշեց, որ առկա ուսուցման անվճար համակարգում գրանցվել է 100% առաջադիմություն՝ «Դիզայն» և «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրերի կուրսերում: Վճարովի ուսուցման համակարգում 100% առաջադիմություն են ցուցաբերել «Դիզայն» կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողները: Անվճար ուսուցման համակարգում ֆակուլտետի բացարձակ առաջադիմությունը կազմում է 100%, իսկ վճարովի ուսուցման համակարգում՝ 78.95%, միջինը՝ 86.89%:

Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ա.Մարգարյանը ներկայացրեց, որ առկա ուսուցման համակարգում ֆակուլտետի առաջադիմությունն ըստ կուրսերի (ոչ ավարտական) հետևյալն է՝ «Ֆինանսներ» I - 52.6%, «Զբոսաշրջություն» I - 52.4%, «Ֆինանսներ» II - 74.1%, «Զբոսաշրջություն» II - 100%, «Ֆինանսներ» III - 100%, «Զբոսաշրջություն» III - 37.5%:

Առկա ուսուցման համակարգում գրանցվել է 68.4% առաջադիմություն, ընդ որում` անվճար համակարգում՝ 82.6%, իսկ վճարովի համակարգում` 64.8% բացարձակ առաջադիմություն: Հեռակա ուսուցման համակարգում գրանցվել է 37.8% բացարձակ առաջադիմություն, և պատկերն ըստ կուրսերի հետևյալն է՝ «Ֆինանսներ» I - 31.8%, «Զբոսաշրջություն» I - 44.0%, «Ֆինանսներ» II - 21.4%, «Զբոսաշրջություն» II - 50%, «Ֆինանսներ» III - 45.0%, «Զբոսաշրջություն» III - 45.5%, «Ֆինանսներ» IV - 45.0%, «Զբոսաշրջություն» IV - 45.5%:

Բնական գիտությունների ֆալուլտետի դեկանի պաշտոնակատար Մ.Զաքարյանը նշեց, որ առկա ուսուցման անվճար համակարգում «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսերում գրանցվել է 100% առաջադիմություն, 1-ին կուրսում՝ 85.7%: Ընդհանուր առաջադիմությունը 93.8% է: Վճարովի ուսուցման համակարգում «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 1-ին կուրսում գրանցվել է 40% առաջադիմություն, 2-րդ կուրսում՝ 41.7%, 3-րդ կուրսում՝ 61.5%: Ընդհանուր առաջադիմությունը՝ 46.7% է: Անվճար և վճարովի ուսուցման համակարգում ֆակուլտետի բացարձակ առաջադիմությունը կազմում է 66.7%:

Հեռակա ուսուցման համակարգում՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտությունների ոչ մի կուրսում 100% առաջադիմություն չի գրանցվել: «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսում գրանցվել է 27.8% առաջադիմություն, 3-րդ կուրսում՝ 0.0% առաջադիմություն, 4-րդ կուրսում՝ 35.0%: «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության 3-րդ կուրսում գրանցվել է 50% առաջադիմություն, 4-րդ կուրսում՝ 25.0%: «ԻԿՄ» մասնագիտության ուսանողների ընդհանուր առաջադիմությունը 22.8% է, «ԲԲ» մասնագիտության ուսանողներինը՝ 35.3%: Ընդհանուր առաջադիմությունը 27.5% է:

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի՝ 2021-2022 ուստարվա գործունեության մասին հաշվետվություն ներկայացրեց գրադարանի վարիչ Վ.Պողոսյանը: Մասնավորապես նշվեց, որ 2021-2022 ուստարում գրադարանային ֆոնդը համալրվել է ավելի քան 670 միավոր գրականությամբ, որից 108 միավոր գրականությունը՝ գնման միջոցով, իսկ ավելի քան 562-ը՝ նվիրատվությամբ: 2022թ. հուլիսի 13-ի դրությամբ գրադարանային ֆոնդում առկա է շուրջ 20353 միավոր գրականություն, այդ թվում՝ 2285 էլեկտրոնային գրականություն, ավելի քան 1396 գիտական ամսագրեր և ժողովածուներ, ավելի քան 72 քարտեզ, 16651 հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն գիտական, ուսումնական, ուսումնամեթոդական և գեղարվեստական գրականություն: ԵՊՀ ԻՄ-ի էլեկտրոնային գրադարանի հետ կապված՝ Վ.Պողոսյանը նշեց, որ կայքի կառուցվածքը, բաժինները, գիրք փնտրելու սկզբունքները բավականին մատչելի են: 2022թ. հուլիսի 13-ի դրությամբ էլեկտրոնային գրադարանում առկա է 1054 գիրք, գրանցվել է 11.497.347 այցելություն, 823.338 այցելու: Վերջին 30 օրերին արձանագրվել է 285.163 այցելություն, 16.309  այցելու: Գրադարանային ֆոնդի համալրման գործում կան որոշ խնդիրներ՝ մասնավորապես արտասահմանյան հրատարակությունների ձեռքբերման տեսանկյունից:

Ընթացիկ հարցերից առաջինի կապակցությամբ մասնավորապես նշվեց, որ ընթացքի մեջ է ԵՊՀ ԻՄ-ի դասախոսական անձնակազմի՝ 2022-2023 ուսումնական տարվա անհատական ուսումնական բեռնվածությունների բաշխումը, ըստ այդմ՝ տնօրենը պատասխանատուներին հանձնարարեց անհատապես խոսել բոլոր դասախոսների հետ և սեղմ ժամկետներում ավարտին հասցնել այդ գործընթացը՝ դասացուցակները հստակեցնելու նպատակով:

Երկրորդ ընթացիկ հարցի մասին նշվեց, որ 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա ու հեռակա ուսուցման բակալավրի և հեռակա ուսուցման մագիստրատուրայի քննաշրջանի առաջին լուծարքային շրջանը կսկսվի ս.թ. օգոստոսի 30-ից: Տնօրենը ցուցում տվեց ճշգրտել քննական հանձնաժողովների կազմերը, նրանցում ընդգրկել առնվազն երկու մասնագետ և հստակեցնել ժամանակացույցը:

Վերջին ընթացիկ հարցի վերաբերյալ փոխտօրեն Մ.Օթարյանը նշեց, որ 2021-2022 ուստարվա առկա և հեռակա ուսուցման շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը կմեկնարկի հուլիսի 16-ին՝ ժամը 10:30-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում: Միջոցառման առաջին մասում Մայր բուհի ռեկտոր Հ.Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի կունենա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման երկրորդ մասը՝ շրջանավարտների ավարտական երեկոն, կսկսվի ժամը 19:00-ին Թևրայում, որտեղ կլինեն հյուրասիրություն, ֆոտոնկարահանում, երաժշտություն, կապահովվի բարձր տրամադրություն:

Տնօրենության տարեվերջյան նիստում զեկուցողների հաղորդումներն ընդունվեցին ի գիտություն:

Опубликовать материал
©2024 Все права защищены.