Общая информация
Дата
14 мая, 2020
Тип документа
Կանոնադրություն
Принимающее тело
Ученый совет
Номер документа
45/7
Статус
Работает
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի կանոնադրություն
Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժինը (այսուհետ՝ ՏՀՍԶԲ կամ բաժին) «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի /այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ/ կառուցվածքային ստորաբաժանում է:
Բաժինը գործում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ ԵՊՀ ԻՄ-ի և սույն կանոնադրության հիման վրա:
Բաժինը սահմանված կարգով կարող է ունենալ պաշտոնաթուղթ (բլանկ), կլոր կնիք և անհատականացման այլ միջոցներ:
Սույն կանոնադրության մեջ փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև բաժնի վերակազմակերպումը կամ լուծարումն իրականացվում է ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի կողմից՝ մասնաճյուղի տնօրենի ներկայացմամբ: