Общая информация
Дата
30 сентября, 2020
Тип документа
Կանոնադրություն
Принимающее тело
Ученый совет
Номер документа
47/5
Статус
Работает
Heading image
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի կանոնադրություն
  1. Սույն կանոնադրությամբ սահմանվում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետ` ԵՊՀ ԻՄ) կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի (այսուհետ` Բաժնի) գործունեության իրավական հիմքերը: 

  2. Սույն կանոնադրությունը մշակված է «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքների, ԵՊՀ և ԵՊՀ ԻՄ կանոնադրությունների, կրթության որակի բնագավառում ԵՊՀ ԻՄ-ի քաղաքականության, ԵՊՀ ԻՄ-ի ( 2016- 2020թթ) զարգացման ռազմավարական ծրագրի ու ներքին կարգապահական կանոնների հիման վրա: 

  3. Բաժինը ԵՊՀ ԻՄ-ի կառուցվածքային ստորաբաժանում է, որը համաձայն իր կանոնադրության ունի իրավունքներ և պարտականություններ: 

  4. Բաժինը ստեղծվում, վերակազմակերպվում կամ լուծարվում է ԵՊՀ ԻՄ տնօրենի հրամանով: 

  5. Բաժինն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՀՀ օրենսդրությամբ, ԵՊՀ և ԵՊՀ ԻՄ կանոնադրություններով, գիտական խորհրդի որոշումներով, տնօրենի հրամաններով ու սույն կանոնադրությամբ: 

  6. Բաժինը սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրները լուծելու նպատակով իր իրավասության սահմաններում համագործակցում է ԵՊՀ ԻՄ կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ։ 

  7. Բաժինն ունի ԵՊՀ ԻՄ խորհրդանիշով ձևաթուղթ:

©2024 Все права защищены.