ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Ուսանողական խորհուրդը ուսանողության ներկայացուցչական, ինքնակառավարման բարձրագույն ընտրովի մարմինն է, որն արտահայտում է ուսանողության շահերն ու իրավունքները, ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը, նպաստում նրանց կրթական, գիտական, ստեղծագործական, ֆիզիկական, բարոյական և հոգևոր զարգացմանը, կազմակերպում ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը: 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Ուսանողական խորհուրդը ապաքաղաքական և ապակուսակցական կազմակերպություն է:

ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի որոշմամբ` ֆակուլտետների ՈւԽ նախագահներն ի պաշտոնե ֆակուլտետի խորհրդի, իսկ մասնաճյուղի ՈւԽ նախագահը` ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի անդամներ են: Մյուսներին ընտրում է ՈւԽ Նախագահությունը։

2012թ.-ից ի վեր  ԵՊՀ  ԻՄ ուսանողական խորհրդի նախագահներն են եղել  տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներ՝ Նաիրի Ճաղարյանը, Ռազմիկ Հովսեփյանը, Արեն Ավետիսյանը, Լուիզա Մադաթյանը, հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողներ՝  Իսկուհի Շաղբաթյանը, Տիգրան Չիբուխչյանը, կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանող Վարդան Եգանյանը, բնական գիտությունների ֆակուլտետի ուսանող Գառնիկ Խաչատրյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանող Էռնեստ Խանումյանը։

2023 թվականից Ուսանողական խորհրդի նախագահն է Հումանիտար գիտությունների ֆակուլտետի  ուսանող Դավիթ Ալեքսանյանը։

ՈւԽ  բարձրագույն մարմինը hամագումարն է, որին ձայնի իրավունքով մասնակցում են բոլոր պատվիրակները, ֆակուլտետային ՈւԽ-ների նախագահները, ուսանողական գիտական ընկերության, արհեստակցական կազմակերպության մեկական լիազոր ներկայացուցիչները:

Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում աշխատանքները ղեկավարում է նախագահությունը։ Նախագահը ներկայացնում է կառույցը ԵՊՀ Գիտական խորհրդում, ԵՊՀ ԻՄ Գիտական խորհրդում, համալսարանական այլ օղակներում: Փոխնախագահի, պատասխանատու քարտուղարի թեկնածությունը առաջադրվում է նախագահության անդամների կազմից, իսկ հանձնաժողովի նախագահները հաստատվում են նախագահության կողմից:
Կառույցի մյուս օղակը ֆակուլտետային ուսանողական խորհուրդներ են, որոնք ձևավորվում են ուղղակի ընտրության միջոցով: Յուրաքանչյուր կուրսից ընտրվող անդամների թիվը որոշվում է ըստ պատվիրակների (յուրաքանչյուր ֆակուլտետում 10 ուսանողից՝ մեկ պատվիրակ համամասնություն):

Ուսանողական խորհուրդը կազմված է նաև 6 մշտական հանձնաժողովից և 1 կից ակումբից:

...

Контакты

էլ․ հասցե – scysuib@gmail.comUsKhIB@ysu.am

©2023 Все права защищены.